Parents to Parents
Սիրելի ծնող
Ես էլ քեզ նման ապրել եմ ծնող դառնալու մեծ ուրախությունն ու բերկրանքը : Իմ տղայի` Աշոտի ծնվելուց հետո ես ամենաերջանիկ մայրն էի աշխարհում: Սակայն դա երկար չտևեց: Յոթ ամսականում Աշոտը պոլիոմիելիտ տարավ, և հենց այդ պահից ինձ համար ամեն ինչ գլխիվայր շրջվեց: Ես ինձ շատ հուսահատ, անօգնական և միայնակ էի զգում:
Սակայն երբ վիրահատությունից հետո իմ տղան օժանդակող սարքերի և հենակների միջոցով քայլելու հնարավորություն ստացավ, իմ մեջ ապրելու և պայքարելու ներ հույսեր ծնվեցին:
Ես չդադարեցի պայքարել երեխայիս համար և հասկացա, որ շատ բան այլևս չեմ կարող շտկել և սովորեցի աստիճանաբարփոխել վերաբերմունքս իրականության նկատմամբ: Հասկացա, որ հաշմանդամությունը դատավճիռ չէ, ինչը ես պարտավոր էի ապացուցել փորձով: Ես «Հույսի կամուրջ» կազմակերպության ծնողների փոխօգնության խմբի ակտիվ անդամ դարձա և հստակ սահմանեցի իմ անձնական առաքելությունը, որին քայլառքայլ ձգտում եմ մինչ օրս:
Ես ամեն ինչ արել եմ, որ իմ տղան չտարբերվի իր հասակակիցներից և իր տեղը գտնի կյանքում որպես լիարժեք և արժանապատիվ մարդ ու քաղաքացի: Չնայած տեղաշարժման լուրջ դժվարություններին` Աշոտը բելերի նման ավարտեց Էջմիածնի 1-ին դպրոցը և այսօր արդեն կրթությունը շարունակում է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանում:
Ես համոզված եմ, որ մեր երեխաներն առավել պաշտպանված են, երբ մենք` ծնողներս, գիտենք ինչպես պաշտպանել նրանց:
Ես դա կարողացել եմ, դու էլ կարող ես, մենք միասին կարող ենք…
Արմիկ Սահակյան
Ծնողական խմբերի համակարգող



