Մեր թաթերախումբը
Թատերախումբ` նոր ստեղծագործական սկիզբ երեխաների համար
Մանկական բացառիկ այս թատրոնի կենսագրությունը սկսվեց «Մոխրոտից». հեքիաթը շատ իմաստներով զուգահեռվում էր հաշմանդամություն ունեցող այն երեխաների ճակատագրի հետ, որոնցից շատերը սիրում էին թատրոնն այնքան, որ այդ մասին երազում էին քնած թե արթուն ժամանակ: Հետո հիշում էին իրենց խնդիրների, անվասայլակների, հենակների մասին ու վերադառնում իրականություն: Որ թատրոնն իդեալական հնարավորություն է նրանց նվիրական երազանքները բեմում իրականացնելու համար, առաջինը գիտակցեցին ծնողները, և հենց նրանց նախաձեռնությամբ էլ սկսվեցին անդրանիկ ներկայացման առաջին փորձերը: «Մոխրոտով» ոչ միայն սկսվեց տարածաշրջանում եզակի այս թատերախմբի ստեղծագործական ճանապարհը, այլև արմատական փոփոխություն կատարվեց երեխաների ու նրանց ծնողների գիտակցության մեջ` ևս մի անգամ վկայելով որ հաշմանդամություն ունեցող երեխաները կարող են ամեն ինչ` անկախ իրենց ֆիզիկական կամ մտավոր խնդիրներից` կարևորը պատնեշները հենց մտածողության մեջ հաղթահարելն է: Եվ հանդիսատեսն էլ բնավ չէր նկատում, որ բազմաթիվ տեսարաններ ու դրվագներ փոփոխվում են` հարմարեցվում փոքրիկ դերասանների տեղաշարժման հնարավորություններին: Մոտ 1.5 տասնամյակի ընթացքում 100-ից ավելի երեխաներ այս թատերախմբում սկսել են արտիստական իրենց ճանապարհը, զգացել բեմից դահլիճին նայելու բերկրանքն ու ապրել համաշխարհային դրամատուրգիայի ամենաբարդ ու ճանաչված պիեսների հերոսների ճակատագրերը:
Խաղացանկը`
2001 թ. «Վիշապը»
2005 թ. «Դոն Քիշոտով»
2009 թ. «Միզանտրոպով»
2011 թ. «Ամերիկյան երազանք»



