Հաջողված պատմություններ
Մեր աղջիկն էլ կարող է սովորել

Մեծ ուրախություն ապրեցինք և լծվեցինք նրան խնամելու, մեծացնելու գործին: Սակայն ժամանակ անց զգացինք, որ նրա մոտ կան խոսակցական խնդիրներ. շատ քիչ բառեր էր ասում, դրանք էլ ոչ լրիվ ու հստակ: Դիմեցինք լոգոպեդի օգնությանը, որի աշխատանքը կաթիլ առ կաթիլ տալիս էր իր դրական արդյունքը: Դրա հետ մեկտեղ պարզվեց, որ երեխաս մտավոր զարգացմամբ հետ է մնում իր հասկակիցներից: Տխրությունը համակել էր մեզ: Մոտենում էր դպրոց հաճախելու ժամանակը, բայց մենք չգիտեինք, թե աղջկաս` Ջուլիային,  որտեղ կընդունեն սովորելու: Խորհրդի կարգով դիմեցինք թիվ 170 դպրոց, որտեղ ևս հնարավոր էր ստանալ ներառական կրթություն: Առաջին հանդիպումն իսկ այնքան ջերմ էր տնօրեն Ա. Հայրյանի և աշխատակիցների կողմից, որ մենք հազմոզվեցինք մեր ընտրության հարցում:
Եկավ սեպտեմբերի մեկը: Մենք համոզված ու արցունքախառն ժպիտով  մեր աղջնակին ուղեկցեցինք դպրոց: Ւնչպես մնացած առաջին դասարանցիները, նա ևս հագնված էր աշակերտական ու տոնական` նորը ընկալելու հայացքով:Նորամուտը կայացավ տնօրեն Ա.Հայրյանի և առաջին ուսուցչուհի ընկեր Հարությունյանի ջերմ ընդունելության շնորհիվ: Մենք մտածում էինք, որ մեր երեխան` ելնելով իր արտաբերական

և մտավոր զարգացման խնդիրներից, ուսումնական ծրագրերից ետ կմնա, չի ընդունվի իր դասընկերների կողմից և այդքանով հանդերձ կունենա հոգեբանական մեծ ապրումներ:
Սակայն դասվար Հարությունյանի, ներառական կրթության բազմամասնագիտական թիմի և  տնօրեն Ա. Հայրյանի գլխավորությամբ մեր շատ սիրելի Ջուլիետան քայլ առ քայլ առաջընթաց ունեցավ: Նա ընդունվեց և սիրվեց ընկերների կողմից: Այժմ էլ ունի առավել մտերիմ ընկերներ:
Երեք տարվա ընթացքում նա տիրապետեց այբուբենին, ինքնուրույն բառեր կարդալուն ու գրելուն, մաթեմատիկական պարզ գործողություններ կատարելուն: Տարիների հեռվից , երբ նայում ենք Ջուլիետային, զգում ենք, թե որքան առաջ է գնացել նրա զարգացումը և համոզված ենք, որ նա հետո կունենա իր արժանի տեղը մեր հասարակության մեջ:
Ամփոփելով` ուզում ենք մեր խորհին շնորհակալությունը հայտնել թիվ 170 դպրոցի տնօրինությանը, մանկավարժական կոլեկտիվին, որ իրենց իմացությամբ, անմնացորդ նվիրվածությամբ, վարվեցողությամբ նպաստում են մատաղ սերնդի ճիշտ դաստիարակությանը:

 

 

 

Սուջոյան Անուշ   170 դպրոց