«Դեպի կրթություն բոլորի համար» 3
«Դեպի կրթություն բոլորի համար-3» ծրագիրը իրականացվում է 2010 թ.-ի Սեպտեմբերից, «Առաքելություն արևելք» դանիական մարդասիրական կազմակերպության Հայաստանյան մասնաճյուղի, «Հույսի կամուրջ» հաշմանդամ երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության և Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի միջև կնքված հուշագրին համաձայն: Ծրագրի գլխավոր նպատակն է աջակցել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող բոլոր երեխաների կրթության կայուն զարգացմանը:
- Բարձրացնել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողների և դասախոսների տեսական և գործնական գիտելիքները ներառական կրթության սկզբունքների ու դրանց կիրառման վերաբերյալ և աջակցել համալսարանին բակալավրիական և մագիստրական կրթության բոլոր մասնագիտությունների ուսումնական պլաններում ներառելու ներառական կրթության տեսությանն ու պրակտիկային առնչվող դասընթացներ առնվազն 2 կրեդիտի ծավալով:
- Խթանել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոսների և ուսանողների համագործակցությունը հաշմանդամության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ և համատեղ ջանքերով համալսարանում փոխել վերաբերմունքը հաշմանդամություն և կամ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության կազմակերպման նոր մոտեցուների նկատմամբ, որոնք հիմնված են մարդու իրավունքների և հավասար հնարավորությունների սկզբունքների վրա:
2. Համագործակցելով ՀՊՄՀ-ի ուսանողական խորհրդի հետ `խթանել հաշմանդամություն ունեցող անձանց և կրթության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների և համալսարանի միջև սերտ համագործակցությունը` համատեղ քարոզարշավների, սեմինարների և հանրային միջոցառումների միջոցով:
3. Կազմակերպել «Կրթություն բոլորի համար» գիտաժողով:
|
Ծրագրի հովանավոր` Դանիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության զարգացման գործակալությունը (ԴԱՆԻԴԱ) |
![]() |




