Ընթացիկ ծրագրեր
«Իմ Մասին» բարձրաձայնել Հայաստանի երեխաների հույսերը և խնդիրները
Ակցիայի ընդհանուր նպատակը. Հայաստանում, հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաները լիազորված են իրականացնել իրենց իրավունքները, և որպես երեխաներ, և որպես ակտիվ քաղաքացիներ` ստեղծելով ներառական և երեխային բարենպաստ միջավայր բոլորի համար:
Ակցիան ձգտում է իրագործել այս նպատակը Հայաստանում երեխաների իրավունքների առաջընթացի միջոցով` հիմք ունենալով ՄԱԿ Երեխայի Իրավունքների Մասին Կոնվենցիայի Հոդված 12-ը , որը ապահովում է երեխաներին ազատորեն արտահայտելու իրենց հայացքները: Ակցիան մասնավորապես ներառում է հաշմանդամ երեխաներին, քանի որ նրանք հաճախ մեկուսացվում են հիմնական գործողություններից:
Ակնկալվող հստակ արդյունքները.
Մշակվել են հայ երեխաների (և հաշմանդամ, և ոչ հաշմանդամ) այն կարողությունները, որոնք նպաստում են նրանց իմաստավորված մասնակցությանը որոշումների կայացման և շահերի պաշտպանության գործընթացներում` ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հարթակներում և տարբեր մեդիայի միջոցով:
Հայ երեխաներին աջակցություն է ցուցաբերվում, ցանց ստեղծելու, մասնակցելու և ուղղակիորեն ներկայացված լինելու որոշումների կայացման գործընթացներում, ինչպես տեղական, այնպես էլ ազգային և տարածաշրջանային ատյաններում:
Հայ երեխաների պատկերումը ազգային մեդիայում բարելավվել է երեխաների ակտիվ աջակցության շնորհիվ:
Գործողությունը նախագծված է հայ երեխաների համար` երկու հիմնական մակարդակներում շոշափելի և կայուն բարելավումների հասնելու համար: Նախ, ծրագիրը ուղղակիորեն կնպաստի թիրախային խումբ հանդիսացող 3000 աղջիկներին և տղաներին, այդ թվում Երևանի և Տավուշի մարզի 31 ներառական կրթություն իրականացնող դպրոցների 600 հաշմանդամ երեխաներին և պատանիներին: Երկրորդ, երեխաների և հաշմանդամության իրավունքների բարելավված ըմբռնումից կնպաստեն 31 ծրագրային դպրոցների բոլոր երեխաները, ինչպես նաև հայ երեխաները ընդհանրապես: գործողության շրջանակներում ծրագրի աշխատանքներին անմիջական մասնակցություն ցուցաբերող երեխաները օգուտ կքաղեն հնարավորությունների լայնածավալ զարգացմամբ: Երեխաները կմասնակցեն գործնական դասընթացների այնպիսի կենսական ոլորտներում, ինչպիսիք են երեխաների և հաշմանդամների իրավունքները, հանրային ելույթներ, շահերի պաշտպանության քարոզչություն և մուլտիմեդիա: Այսպիսով նրանք ձեռք կբերեն իրենց ներկայացնելու, սեփական իրավունքները պաշտպանելու և քարոզելու և իրենց կյանքին վերաբերվող հարցերում կարծիք արտահայտելու անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ:
Ծրագիրը նաև երեխաների համար կստեղծի իրական և կյանքից վերցված հնարավորություններ իրենց հմտությունները և իրավունքները իմաստալից համատեքստերում գործադրելու: Երեխաներն ակտիվորեն կմասնակցեն դպրոցական, մարզային և ազգային մակարդակի վրա գտնվող բանավեճային ակումբներում և աշակերտական խորհուրդներում և անմիջական փորձառություն կստանան ժողովրդավարության, ակտիվ քաղաքացիության և հակամարտության լուծման վերաբերյալ: Այս կառույցները երեխաներին նաև թույլ կտան ձեռք բերել ընկերական կապեր, ինքնավստահություն և կյանքի հմտություններ, ինչպես նաև պայքարել տարբեր տեսակի խտրականությունների դեմ:
Արդյունքում առցանց լրագրության, թվային լուսանկարչության, նկարահանումների, խմբագրման, Վեբ-2 ցանցերի օգտագործման, վեբ և տեսաբլոգերի ստեղծման, ձայնագրման, ռադիո և հեռուստատեսային հաղորդումների մշակման միջոցով երեխաները կզարգացնեն իրենց տեխնիկական հմտություններն այս ոլորտներում: Նրանք հնարավորություն կունենան ոչ միայն կիրառելու, այլ նաև մշակելու այնպիսի մեդիաարտադրանքներ, ինչպիսիք են հրատարակումներ երեխաների ամսագրերում, երեխաների համացանցային բլոգերում, երեխաների հեռուստատեսային և ռադիո ծրագրերում, ինչպես նաև ընդհանուր առմամբ մեդիայում:
Երեխաների վրա կենտրոնացած տարբեր մեդիաձևերում շահերի պաշտպանության լայնամասշտաբ քարոզարշավների ու հրապարակումների, ինչպես նաև երեխաների գլխավորած հետազոտության և մանկական գիտաժողովում մասնակցության միջոցով` Հայաստանի երեխաները կզարգացնեն իրենց հասկացողությունը սեփական վիճակի, երեխաների ու հաշմանդամության իրավունքների մասին: Երեխաների և հաշմանդամության իրավունքները համատարած հասարակական ուշադրության կարժանանան: Բացի այդ, տեղական, մարզային և ազգային մարմինների, այդ թվում նաև ՀՀ Կրթության Նախարարության և Ազգային Ժողովի կրթության հանձնաժողովի ընդգրկումը աշխատանքներում կհանգեցնի երկիր կայուն զարգացման գործում երեխաների իրավունքների և երեխայի մասնակցության դերի կարևորության բարձրացմանը, և երեխայի մասնակցությունը ապահովող կառույցների ինստիտուցիոնալացմանը:
Ակցիայի արդյունքներից բխում են մի քանի բազմապատկիչ հետևանքներ.
Հնարավորություն տալով երեխաներին բարձրաձայնել իրենց կարծիքները և որպես հասարակության ակտիվ անդամներ մասնակցել գործընթացների, շատ կարևոր քայլ է կատարվում իրականացնելու Երեխայի Իրավունքների Մասին Կոնվենցիան ընդհանրապես, և նրա Հոդված 12-ը մասնավորապես:
Երեխաների իրավունքների և զարգացման բնագավառներում ներդրումը կհանգեցնի ինքնավստահ երեխաների և երիտասարդների, որոնք ունեն սոցիալական պատասխանատվության հասկացողություն և հասուն չափահասներ և քաղաքացիներ դառնալուն անհրաժեշտ գիտելիքներն ու հմտությունները:
Երեխաներին աջակցելով ակտիվորեն ընկալել և մասնակցություն ցուցաբերել իրենց համայնքների քաղաքական համակարգերում և որոշում կայացնող կառույցներում կսերմանվի ժողովրդավարական արժեքներ և քաղաքացիական ինքնության հաստատում:
Գործողության ուժեղ մեդիա բաղադրիչը կբարձրացնի հասարակության կարծիքի զգայունության մակարդակը երեխաների, հաշմանդամների և առհասարակ մարդու իրավունքների վերաբերյալ, և կհանդիսանա գենդերային և հաշմանդամության կարծրատիպերը հաղթահարելու կենսական քայլ:
Երեխաների իրավիճակի բարելավումն ունի իր ակնհայտ ազդեցությունը վաղվա հասարակության և քաղաքականության վրա, քանի որ երեխաները հանդիսանում են ազգի ապագան: Ուստի երեխաների իրավունքների բնագավառում առաջընթացը նպաստավոր կլինի հայ հասարակությանը որպես ամբողջություն:
Գործընկերներ`



