Ընթացիկ ծրագրեր
«Երեխաները մեր համայնքում»Համայնքի Երեխաներ`բոլոր երեխաների ներառում համայնքում
Ներառման համայնքային գործողություններ
2011 թ. հուլիսին Interkulturelles Zentrum-ը Երևանի «Հույսի կամուրջ» ՀԿ-ի և Թբիլիսիի Union Beryllus-ի հետ համատեղ մեկնարկեց «Երեխաները մեր համայնքում» ծրագիրը,որը կիրականացվի գալիք երկու տարիների ընթացքում:
Ծրագրի հովանավորներն են Ավստրիայի կառավարությունը և Բաց հասարակության ինստիտուտի կրթության աջակցման ծրագիրը:
Ծրագրի նպատակն է` բարձրացնել հասարակության, ինչպես նաև քաղաքական գործիչների իրազեկվածությունը խոցելի երեխաների և երիտասարդության վիճակի մասին: Միևնույն ժամանակ երեխաները և նրանց ընտանիքները կյանքի բնականոն ընթացքին ներառվելու ճանապարհին կուղղորդվեն և աջակցություն կստանան: Հավաքական և համընդհանուր գործողություններ կիրականացվեն Վրաստանի թիրախային տարածքներում` Թբիլիսիի, Ռուսթավի, Շահումյանի, Դեդոպլիսծղարոյի շրջաններում և Հայաստանի Տավուշի մարզում` Իջևան, Դիլիջան, Նոյեմբերյան և Բերդ քաղաքներում:
Խոցելի երեխաների և երիտասարդների կարգավիճակը և կարիքները պետք է ավելի հաճախ հանրային ուշադրության կենտրոնում հայտնվեն, մասնավորապես մամլո հաղորդագրությունների, ինչպես նաև վարչական, սոցիալական ծառայությունների, ՀԿ-ների, կրթական հաստատությունների, ծնողների, զանգվածային լրատվության միջոցների և աշակերտների աջակցության միջոցով: Խնդրին պետք է խիստ աչալուրջ մոտեցում ցուցաբերել, ինչպես նաև հստակ և կայուն ազդեցություն ունենալ որոշումներ կայացնող անձանց վրա: Ծրագրված գործողությունները ներառում են սեմինարների անցկացում, համայնքային ակումբներում շահագրգիռ անձանց համայնքային հանդիպումներ, ինչպես նաև հասարակության իրազեկվածության բարձրացման գործողություններ` կապված թիրախ խմբերի խնդիրներին և հետաքրքրություններին:
Ծրագիրը ֆինանսավորում է Ավստրիայի զարգացման գործակալությունը (ADA)`
Բաց հասարակության ինստիտուտի աջակցությամբ:
Ծրագրված գործողություններ.
Ներառված տարածաշրջաններում ստեղծել և զարգացնել համայնքային ակումբներ` խոցելի երեխաների և երիտասարդների ինտեգրման և մարդկանց միջև շփմանն աջակցելու նպատակով:
Հրապարակայնությունն ապահովող գործողություններ. հանրային իրազեկվածության բարձրացում, երեխաների և երիտասարդների գործուն մասնակցությամբ միջոցառումներ:
Համայնքային շահագրգիռ անձանց առավելությունների տրամադրում. կազմակերպել հանդիպումներ զանազան գործող անձանց, ինչպես, օրինակ` ՀԿ-ների ներկայացուցիչների, ծնողների, որոշում կայացնողների, զանգվածային լրատվության ներկայացուցիչների հետ և այլն: Այդ հանդիպումների ընթացքում կմշակվեն խոցելի խմբերին հասարակության մեջ ավելի արդյունավետ ներառելու ձևեր և ռազմավարություններ:
Տարածաշրջանի շահագրգիռ անձանց համաժողով. հրավիրել Հայաստանի և Վրաստանի համայնքային շահագրգիռ անձանց` միջազգային և տարածքային գործողությունների ծրագիր մշակելու:
Միջազգային մասշտաբով կազմակերպել ներառման թեմայով իրազեկման արշավներ:
Ծրագրի հովանավոր`
Ծրագրի գործընկերը
| Ավստրիայում` Միջմշակութային կենտրոն |
![]() |
Վրաստանում` “Բերիլուս” ՀԿ
Ծրագրի իրականացնող`
|
Հայաստանում` “Հույսի կամուրջ”
հաշմանդամություն ունեցող երեխաների և
երիտասարդների իրավունքների պաշտպանության
հասարակական կազմակերպություն
|
![]() |






