Մասնաճյուղեր

ՀՀ Տավուշի մարզի Երեխայի զարգացման համայնքային կենտրոն

Քանի որ հաշմանդամություն ունեցաղ երեխաների համար վերականգնողական և սոցիալական ծառայությունները հիմնականում կենտրոնացված էին Երևանում, մարզերում չկային հաշմանդամություն ունեցաղ մարդկանց հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպություններ,  «Հույսի կամուրջը» որոշեց օգնության ձեռք պարզել նաև մարզերում ապրող հաշմանդամ երեխաներին ու երիտասարդներին, ինչպես նաև նրանց ընտանիքներին:
 
Եվ այսպես, հասցեն` Տավուշի մարզ:
Մարզի ընտրությունը պատահական չէր. հաշվի էին առնվել աղքատության բարձր մակարդակն ու պատերազմի բերած աղետալի հետևանքները: Այժմ մտավոր, հոգեկան և ֆիզիկական զարգացմանը նպաստող կենտրոնների դռները բաց են համայնքում բնակվող հաշմանդամ և սոցիալ-հոգեբանական դժվարություններ ունեցող երեխաների առջև և նրանց ընտանիքների առջև: Կենտրոնների նպատակն մարզում բնակվող հաշմանդամ և կրթական հատուկ կարիքներ ունեցող երեխաներին տարբեր դասընթացների, սոցիալական հմտությունների ուսուցման, արվեստի և մարզական խաղերի միջոցով ներգրավել իրենց համայնքի կյանքին:
 
Այսօր արդեն Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան, Բերդ և Նոյեմբերյան քաղաքներում լիարժեք գործում են  «Հույսի կամուրջի» Երեխայի զարգացման համայնքային կենտրոնները: