Հայտարարություններ
Ավարտվեցին ամառային արձակուրդները

Ավարտվեցին ամառային արձակուրդները: Եվ թվում էր, թե առջևում դասերի թեժ շրջան է սպասվում, հատկապես, երբ երեխադ ունի առողջական խնդիրներ: Բայց արի ու տես, որ ոչ միայն դպրոցում է կարելի իրականացնել ուսումնական ծրագիրը ներառական կրթության աշակերտների հետ, այլև դպրոցից դուրս: Իմ աջղիկը` Սիրանուշը Երևանի Գայի անվան թիվ 129 դպրոցի IV դասարանի աշակերտուհի է : Նա ընդգրկված է ներառական համակարգում: Եվ մեր դպրոցում այդ համակարգը կատարում է բացառիկ հիանալիա շխատանք: Նման նվիրվածություն, պարտաճանաչություն, պատասխանատվություն և հետաքրքրություն երեխաներին նվիրված դժվար հանդիպեք այլուր: Կազմակերպվում են և ներդպրոցական և արտադասարանայինմիջոցառումներ և ծրագրեր: ԵՎ այս ուսումնական տարվա սկզբին էլ բացառություն չեղավ: Սեպտեմբերի 27-ը տոն էր իմ Սիրանուշիկի և նրա ընկերների համար:

Մենք դպրոցի մի շարք աշակերտների և նրանց ծնողների հետ ներառական ու կրթության համակարգող տիկին Էլեգյա Սարգսյանի ուղեկցությամբ գնացինք Երևանի Հ. Թումանյանի տուն-թանգարան: Դա մի մեծ իրադարձություն դարձավ երեխաների համար: Մուտքի մոտ մեզ դիմավորեցին ժպտերես աշխատակիցները: Ապա հմայիչ, երիտասարդ, բայց և բանիմաց ուղեկցորդուհին Կիմա Ավագյանը երեխաներին ուղեկցեց մի լուսավոր սրահ, ուր բոլորս տեղավորվեցինք նստարաններին և բազկաթոռներին, քանի որ նախատեսված է րզրույց «Լոռուխեցեղենը» թեմայով: Մի շատ հետաքրքիր, բովանդակալից ուղևորություն դեպի հեռավոր անցյալ: Կիմա Ավագյանը տեսաժապավենի և նկարների միջոցով շատ մատչելի էքսկուրս վարեց մեր երեխաների համար, ծանոթացնելով կավի պատմությանը, ցուցադրելով և բացատրելով կավե սպասքի և իրերի նշանակությունները և կիրառման ձևերը: Եվ, քանի որ մենք Հովհաննես Թումանյանի տանն էինք, այդ ամենը տեսականորեն ունկնդրեցին մեծ բանաստեղծի իրերի մեջ: Պարզվեց, որ Թումանյանի Թիֆլիսի տանը բազմաթիվ կավե իրեր կային, քանի որ նրա մայրը որդուն համեղ Լոռու սննդամթերքները հենց կավե ամաններով էր ուղղարկում, քանի որ կավը ունի բազմաթիվ և շատօգտակար հատկություններ սնունդը ճիշտ պահելու համար: Հետո մեր խումբը զբոսնեց բանաստեղծի տան սենյակներով, լսելով նրա կյանքի պատմությունը: Մենք տեսանք Թումանյանների բազմանդամ ընտանիքի անդամների նկարները, նրանց ճաշասենյակը, ննջասենյակը, մեծ գրողի աշխատասենյակը, գրադարանը, նրա կենդանիների արձանիկների հավաքածուն, այն դեղատուփը, ուր ժամանակին պահվումէր Հ. Թումանյանի սիրտը: Շատերին այդ պատմությունը հուզեց և զարմացրեց: Թանգարանի սրահում պոետի գրքերի էքսպոզիցիան էր և բացմաթիվ նմուշներ և արձանիկներ, տիկնիկներ, երեխաները ապշած էին: Աշակերտները տեսան նաև Թումանյանի տան և բակի մակետը, զբոսնեցին այգում, ուր տեղադրված էին նրա հեքիաթի հերոսների պատկերները, հարցերն անթիվ էին, իսկ Կիմայի պատասխանները շատ բովանդակալից: Երեխաները նկարվեցին Թումանյանի հերոսների հետ և ուրախ դուրս եկան թանգարանից, բայց դա դեռ ավարտը չէր, չէ որ էքսկուրսիայի թեման խեցեգործություննէր: Թումանյանի տուն-թանգարանից մեր խումբը ուղևորվեց Իգիթյանի գեղարվեստի ազգային կենտրոնի դեկորատիվ կիրառական արվեստի քոլեջ-ստուդիան, ուր մեզ մեծ սիրով դիմավորեց վարպետ ընկեր Արմենը, ինչպես նրան դիմում են երեխաները: Դա մի մոգական տեղ էր երեխաների համար: Զմայլված նայում էին նրանք չորս կողմը, բաց չթողնելով որևէ աշխատանք: Ընկեր Արմենը նույնպես մեծ սիրով պատմեց երեխաներին բրուտի արհեստի մասին և ապա նա առաջարկեց անձնապես աշխատել կավի հետ: Երեխաների ուրախությանը չափուսահման չկար: Բոլորը փորձեցին իրենց բրուտի գործում, ոտիցգլուխ կավ եղան, բայց այդ ուրախությունը արժեր ամեն ինչ: Մի քանի ժամ միասին անցկացնելուց հետո մեր խումբը վերադարձավ դպրոց: Խորհին շնորհակալություն եմ ուզում ասել այն բոլոր անձանց, որ մեր երեխաների համար կազմակերպեցին և անցկացրեցին այս միջոցառումը: Հատկապես մեր երեխաներին նման էքսկուսիաներ շատ անհրաժեշտ են լիարժեք մարդ իրենց զգալու հանար: Եվ ես, որպես ծնող, մայր, ուզում եմ մեծագույն երախտիքս հայտնել մեր Գայիանվանթիվ 129 դպրոցի տնօրինությանը, ուսուցչական անձնակազմին և ինչ խոսք ներառական ուսումը իրականացնող մասնագետներին, որ նման ջերմ, մարդասիրական, բանիմաց և անկեղծ վերաբերմունք են ձևավորել մեր կրթօջախում նման երեխաների նկատմամբ: Մեր ժամանակներում դա մեծ սխրանք է և բացառիկ յուրահատուկ, ընդօրինակելու արժանի օրինակ: Այստեղ ես հասկանում, որ բուն մանկավարժությունը դա ոչ թե մասնագիտություն է, այլ մեծագուն կոչում և սխրագործություն: Լինելով ծնողականխորհրդի նախագահ ներկա գտնվող ծնողների և իմ անունից շնորհակալություն եմ հայտնում թե դպրոցին և թե Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի շխատակիցներին նման հետաքրքիր միջոցառում կազմակերպելու համար:

Ծնող`     Մերի Մարտիրոսյան 27.09. 2011թ.