Մեր դպրոցում ամեն նոր ուսումնական տարվա սկզբին, տնօրենի առաջադրանքով , կազմակերպվում է սեմինար` «Ներառական կրոթություն» խորագրով: Ճիշտ է մեր դպրոցում արդեն մի քանի տարի է ինչ իրականցվում է ներառական կրթությունը, սակայն ևս մեկ անգամ անրադառնալը բազմամասնագիտական թիմի աշխատանքներին, շատ տեղին է: Հրավիրված էին հյուրեր այլ դպրոցներից, դպրոցի ուսուցիչներ, ծնողներ, որոնց երեխաները առաջին դասարանում են սովորում, և նաև ծնողներ, որոնց երեխաները արդեն մի քանի տարի է ներառված են ներառական ծրագրում և մեր դպրոցն ավարտած առաջին ներառական շրջանավարտի ծնողը: Բազմամասնագիտական թիմի անդամները` համակարգողը, սոց աշխատողը, հոգեբանը, լոգոպեդը, հատուկ մանկավարժը, դաստիարակները և դայակը ծանոթացրեցին իրենց գործառույթներին, մանրամասն ներկայացրեցին անհատական ուսուցման պլանի կազմման ձևը, ծնողների իրավունքները և պարտականությունները: Ելույթ ունեցան նաև ծնողները: Ես, որպես միջին դպրոց տեղափոխված աշակերտի ծնող, պատմեցի կատարված աշխատանքների մասին, իմ ապրումների, սպասելիքների մասին: Ելույթի հիմքում ընկած էր դպրոց-ծնող-աշակերտ-համայնք համագործակցությունը:
Նշեցի, թե ինչքան կարևոր է այդ համագործակցությունը, որի արդյունքում երեխան շատ հաջողություններ էունենում դպրոցում: Ելույթ ունեցան ուսուցիչներ, տնօրեն` տիկին Մ. Ազիզյանը, քննարկվեցին ներառական կրթության վերաբերյալ հարցեր: Սեմինարի կարևորության մասին արտահայտվեցին և ուսուցիչները և ծնողները: Որպես ծնող շնորհակալություն եմ հայտնում , բոլոր այն դպրոցներին, որտեղ իրականացվում է ներառական կրթություն: Այսօր շատ ու շատ հատուկ կարիքով երեխաներ հնարավորություն ունեն կրթություն ստանալ իրենց հասակակիցների հետ: Շնորհակալ եմ մեռ դպրոցի տնօրեն` տիկին Ազիզյանին, ում սրտացավության և պատասխանատվության շնորհիվ մեր երեխաներն ունեն բոլորի հետ հավասար կրթություն ստանալու և դպրոցական կյանքը վայելելու հնարավորություն: Թիվ 17 հիմնական դպրոցի ծնող` Արմինե Սահակյան


