Հայտարարություններ
Հայտարարվել է «Հավասար հնարավորություններ» 9-րդ մրցույթը

«Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները հայտարարում են «Հավասար հնարավորություններ» խորագրով հաշմանդամության թեմայով լավագույն հրապարակման (մամուլ, ռադիո, հեռուստատեսություն և էլեկտրոնային) ամենամյա «Արևածաղիկ» մրցույթը այս տարվա համար:

Մրցույթի նպատակը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար հնարավորությունների գաղափարի քարոզումն է:
Մրցույթին կարող են ներկայացվել 2010 թ. նոյեմբերի 20-ից 2011թ. նոյեմբերի 20-ը հրապարակված նյութերը:
Ընդունման վերջնաժամկետն է 2011թ. նոյեմբերի 21-ը:

Արդյունքները կամփոփվեն, և հաղթող հրապարակումները մրցանակաբաշխության արարողությանը կներկայացվեն 2011 թ.դեկտեմբերի 3-ին:

Սահմանված են`
• գլխավոր մրցանակ լավագույն հրապարակման համար` բարձրակարգ համակարգիչ կամ համարժեք գումար,
• 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակ լավագույն հեռուստա-, ռադիոհաղորդման և տպագիր նյութի համար
• հատուկ մրցանակ,
• խրախուսական մրցանակներ:

Մրցանակները տրվելու են ոչ թե հեռարձակող ընկերություններին կամ խմբագրությանը, այլ լրագրողին: Յուրաքանչյուր լրագրող կարող է ներկայացնել առավելագույնը 3 աշխատանք, որոնք չեն կրկնվում ԶԼՄ այլ տեսակներով, ինչպես, օրինակ, տպագրված հոդվածի ռադիոտարբերակը:

ՄՐՑՈՒՅԹԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

Մրցութային աշխատանքները (տպագիր, էլեկտրոնային, հեռուստատեսային, ռադիո) պետք է`

• հիմնված լինեն հաշմանդամության կրթական, աշխատանքային, գենդերային, սոցիալական և այլ խնդիրների խորը և բազմակողմանի ուսումնասիրության վրա.

• վեր հանեն հաշմանդամություն ունեցող մարդկանց հիմնախնդիրները` ներկայացնելով դրանց հաղթահարման դրական օրինակներ.

• նպաստեն հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար հնարավորությունների ստեղծման գաղափարին.

• հիմնվեն վավերագրական նյութի վրա` ներկայացնելով իրական պատմություններ` իրական մարդկանց կենդանի խոսքի օգտագործմամբ.

• պահպանեն հաշմանդամություն ունեցող մարդկանց նկարահանելու եւ ձայնագրելու էթիկան:

 Խրախուսվում է անդրադարձը կամ հղումը Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիային (ՀՀ-ում ուժի մեջ է մտել 2010թ. Հոկտեմբերի 22-ին):

Մասնակցության հայտը` այստեղ:

Մանրամասն տեղեկությունների համար դիմել «Հույսի կամուրջ» ՀԿ` Զարուհի Բաթոյանին
Երևան, Կորյունի 19ա, 1-ին մուտք, 2-րդ հարկ,
Հեռախոսներ` 56-01-43, 58-91-86,
Կայքէջ` www.bridgeofhope.am, zara@bridgeofhope.am