• Երեխաները մեր ներկան են և հասարակության ապագան
    • Ներառական կրթությամբ դեպի ներառական հասարակություն
    • Կրթություն բոլորի համար
    • Ապրել միասին, սովորել միասին
  • «Հույսի կամուրջը» հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է պաշտպանել հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների և նրանց ընտանիքների իրավունքներն ու արժանապատվությունը, և նպաստել նրանց սոցիալական ներառմանը Հայաստանի Հանրապետությունում: Մեր տեսլականը հաշմանդամություն ունեցող անձի արժանապատիվ կյանքով ապրելն ու բոլորին հավասար իր երկրի ապագայի կառուցմանն մասնակցելն է:

     

    Մենք հավատում ենք, որ հաշմանդամություն ունեցող երեխաներին օգնելու ամենամեծ ռեսուրսն նրանց անմիջական ընտանիքն ու համայնքն է: Այս իսկ պատճառով մենք կարևորում ենք հաշմանդամություն ունեցող երեխաներին աջակցել ներառական միջավայրում, իրենց ոչ հաշմանդամ հասակակիցների հետ մեկտեղ: Սա նշանակում է ոչ միայն թույլ տալ հաշմանդամություն ունեցող երեխաներին գտնվել իրենց ոչ հաշմանդամ հասակակիցներին մոտ,  այլև  հնարավորությունների առավելագույն չափով խթանել նրանց մասնակցությունը ծրագրերին/գործողություններին/ հասարակական կյանքին:

    Read more...

Նորություններ և միջոցառումներ

Ներառական կրթությունը երեխայի հիմնարար իրավունքն է
Ներառական կրթությունը երեխայի հիմնարար իրավունքն է

Այսօր տեղի ունեցավ «Ներառական կրթությունը երեխայի հիմնարար իրավունքն է» ծրագրի շնորհանդեսը, որն իրականացվում է «Հույսի կամուրջ» ՀԿ-ի կողմից ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ֆինանասավորմամբ

 

«Հույսի կամուրջ» ՀԿ թատերախումբը հանդես կգա հերթական ներկայացմամբ
«Հույսի կամուրջ» ՀԿ թատերախումբը հանդես կգա հերթական ներկայացմամբ

Սիրո պատմություն՝ բեմադրված Զորայր Խալափյանի «ՏԱՐԲԵՐ ՆՎԱԳՆԵՐ» պատմվածքի հիման վրա: 

«Արեվածաղիկը» հյուր էր Երեվանի դպրոցներում
«Արեվածաղիկը» հյուր էր Երեվանի դպրոցներում

Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության «Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթը շնորհանդեսներ կազմակերպեց Երևանի 10 ներառական դպրոցում: